ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Բոլոր նորմալ և ազատ երկրները տարբեր կերպ են երջանիկ, բռնապետություններն ու հակաժողովրդական ռեժիմները զզվելիորեն նույնական են

Բոլոր նորմալ և ազատ երկրները տարբեր կերպ են երջանիկ, բռնապետություններն ու հակաժողովրդական ռեժիմները զզվելիորեն նույնական են
28.08.2026 | 15:37

Կարդացի ապալեգիտիմ իշխանությունների՝ Հայաստանում ոլորտային նախարարությունները վերանվանելու որոշման մասին և ուզեցի հարցնել․ դե ինչ, վերջապես կարդացի՞ք Ջորջ Օրուելի «1984» վեպը։

Իշխանությունների գործողությունների նմանությունը վեպում նկարագրված տոտալ բռնապետության, վախի և ատելության փիլիսոփայության հետ այնքան ակնհայտ է, որ ակամայից հարց է առաջանում․ նրանք որոշել են պարզապես պատճենե՞լ մարդկանց հիմարացնելու այն բանաձևը, որը հանճարեղ Օրուելը նկարագրել է իր անմահ վեպում։

Հիշում եք, չէ՞, որ վեպում

Խաղաղության նախարարությունը պատերազմ է վարում։

Ճշմարտության նախարարությունը սուտ է տարածում։

Սիրո նախարարությունը զբաղվում է խոշտանգումներով և քաղաքական հետապնդումներով ։

Առատության նախարարությունը կառավարում է դեֆիցիտը և մարդկանց պահում սոված վիճակում։

Իսկ ուրիշ ինչպե՞ս բացատրել Փաշինյանի իշխանությունների՝ Հայաստանի կառավարության ոլորտային նախարարությունները վերանվանելու այս բացարձակ անիմաստ որոշումը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերանվանվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարություն։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։

Դե ինչ, վստահ եմ, որ այս նախարարությունների գործառույթները լինելու են իրենց առաքելության ճիշտ հակառակը և պարզապես հերթական խաբեությունն ու պրոֆանացիան։

Գիտե՞ք՝ ինչու։

Որովհետև բոլոր նորմալ և իսկապես ազատ երկրները տարբեր կերպ են երջանիկ, իսկ ահա բռնապետություններն ու հակաժողովրդական ռեժիմները զզվելիորեն նույնական են։

P.S.

Շատ լավ է, որ նրանց թիմում հայտնվել է մեկը, ով կարդացել է Օրուել։

Շատ վատ է, որ այդ մարդը, կարդալով այդ վեպը, այդպես էլ ոչինչ չի հասկացել։

Արման Աբովյան

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ